«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը տեխնիկա նվիրաբերեց պետական պահպանության գլխավոր վարչությանը
Կառավարության այսօրվա նիստին գործադիրը համաձայնեց որպես նվիրատվություն ընդունել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի փոխանցած համակարգիչներն ու բազմաֆունկցիոնալ տպող սարքերը:
Նվիրատվող այս սարքերը հանձնվելու են ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումներին, քանի որ նման ցանկություն հայտնել է բանկը՝ դիմելով ոստիկանությանը:
Բանկը ոստիկանությանը հանձնելու է 20 համակարգիչ, 25 հատ բազմաֆունկցիոնալ տպող սարք՝ ծառայողական գործունեության համար օգտագործելու պայմանով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել