
«Շախմատի տուն»-ը միացավ «Շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»-ին
«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» ՊՈԱԿ-ը միացավ «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»-ին:
Նման որոշում կայացրեց կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության առաջարկությամբ:
«Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»-ը վերանվանվելու է «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»:
Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագածում, ՊՈԱԿ-ները վերամիավորվում են ՝ հաշվի առնելով միևնույն գործառույթն իրականացնող ՊՈԱԿ-ների օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականը, ինչպես նաև դրանց գործունեության նպատակահարմարության և գործառույթների հստակ ու չկրկնվող լինելու անհրաժեշտությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել