Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ընթացքում չօգտագործված հողամասերն ամրացվեցին պետգույքի կառավարման կոմիտեին
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում ձեռք բերված, սակայն չօգտագործված հողամասերը ամրացնել պետական գույքի կառավարման կոմիտեին:
Ինչպես նշվում է գործադիր ներկայացված որոշման նախագծում, կառավարությանն Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի վերակառուցման ընթացքում, այդ տարածքի սեփականատերերը պահանջել են տվյալ հողամասերի չօտարվող հատվածները ևս օտարել:
Արդյունքում, ծրագրի շրջանակներում օտարվել և որպես Հայաստանի սեփականություն գրանցվել են մի շարք հողամասեր, որոնց մի մասը ծրագրի իրականացման համար անհրաժեշտ չէ: Այդ իսկ պատճառով այդ հողամասերի կառավարումը և տնօրինումն ապահովելու նպատակով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կառավարությանն առաջարկեց դրանք ամրացնել պետական գույքի կառավարման կոմիտեին:
Նախարարությունը նաև գործադիրին առաջարկեց՝ նախկին սեփականատերերին առաջարկել հողամասերը շուկայական արժեքով հետ գնել և առաջարկը ընդունած անձանց օտարել դրանք ուղղակի վաճառքի ձևով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել