HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղանակն առաջիկա 5 օրերին

Հանրապետության տարածքում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 3-ին շրջանների զգալի մասում, մարտի 1-ի և 4-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան տեսքով: Մարտի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը կնվազի 4-5, մարտի 1-ի և 2-ի գիշերն աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 3-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով: Մարտի 1-2-ը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter