HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետը ներողություն է խնդրել Տիգրան Սարգսյանից

Վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 2-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանին և ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Հարություն Երկանյանին:

Ողջունելով սփյուռքահայ գործիչներին՝ վարչապետը նշել է. «Մենք շահագրգռված ենք, որ ողջ հայության մեջ լինի միասնություն: Դրա համար էլ ստեղծել ենք Սփյուռքի նախարարություն, որի նպատակն է համախմբել համայն հայությանը և օժանդակել նրանց բոլոր այն խնդիրների լուծման գործում, որտեղ պետությունը կարող է օգտակար լինել»:

ՌԱԿ ատենապետը, շնորհակալություն հայտնելով հյուընկալության համար, ներողություն է խնդրել Տիգրան Սարգսյանից՝ իր կուսակիցներից մեկի (խոսքը աշխարհասփյուռ Ռամկավար ազատական կուսակցության գործադիր-փոխատենապետ, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի մասին է - «Հետք») կողմից «վարչապետի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքների համար»:

«Առաջին հերթին ցանկանում եմ իմ ներողամտությունը հայտնել՝ Ձեր նկատմամբ ներկայացված անարդար մեղադրանքների համար: Ես շատ խիստ կերպով խոսել եմ: Դժբախտաբար, կան մարդիկ, որոնք քաջալերում են նման քայլերը, ամեն մարդ էլ ցանկանում է վարչապետ դառնալ»,- ասել է Մայք Խարապյանը:

Այս կապակցությամբ վարչապետը նշել է. «Մենք ամեն ինչ հասկանում ենք: Ցանկացած իշխանություն շատ լավ գիտակցում է, որ քաղցր կյանք իրեն չի սպասվում, տարբեր տեսակի զրպարտություններ, մեղադրանքներ միշտ էլ լինում են, և ես հանգիստ եմ վերաբերվում նման բաներին»:

Այնուհետև ՌԱԿ ատենապետը վարչապետին է ներկայացրել է կուսակցության առաջիկա ծրագրերը և նշել, որ իրենք պատրաստ են համագործակցել հայրենի իշխանությունների հետ՝ սփյուռքում հայանպաստ գործունեությանը նոր թափ հաղորդելու նպատակով:

Զրուցակիներն անդրադարձել են նաև մեր երկիր հնարավոր ներդրողների ներգրավմանը, լիբանանահայությանը և սիրիահայությանը վերաբերող հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter