HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շտաբային մարզումներ

ՊԲ-ի 2019 թվականի պատրաստության պլանի համաձայն, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ, փետրվարի 26-ից 27-ը անց են կացվել բազմաստիճան շտաբային մարզումներ, որոնց ընդգրկվել են ՊԲ-ի, միավորումների և զորամասերի վարչակազմերը, ղեկավարման և ապահովման մարմինները:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ պայմանականորեն ծավալվել են մարտական կառավարման կենտրոններ, որտեղ համաձայն ստացված ներմուծականների իրականացվել են հաշվարկներ ու կատարվել վերլուծություններ, ընդունվել որոշումներ և ըստ այդմ համապատասխան խնդիրներ առաջադրվել ենթակա ստորաբաժանումներին:

Շտաբային մարզումների ընթացքում խաղարկված դրվագները բխում էին հանրապետության զինված ուժերի զարգացման արդի տրամաբանությունից և լիովին համապատասխանում այն խնդիրների բովանդակությանը, որն այսօր դիտվում է որպես առաջնահերթություն` մեր երկրի անվտանգության ապահովման համատեքստում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter