
Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի և «Իմ քայլի» դռնփակ հանդիպումը
Խորհրդարանում մեկնարկել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների դռնփակ հանդիպումը: Հանդիպումը քաղաքական մեծամասնության նախաձեռնությամբ է:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» հանդիպումների շարք է նախաձեռնել գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ, փակ հանդիպումների ժամանակ պատգամավորները գերատեսչության ղեկավարներին ոլորտի վերաբերյալ հարցեր են հղում: Երեկ էլ խորհրդարանում էր ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել