Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հանրային խորհրդի (ՀԽ) անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը.
Ողջունելով ՀԽ անդամներին՝ վարչապետ Փաշինյանը նախ անդրադարձել է 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ այսօր հղած իր ուղերձին:
Հանդիպման ընթացքում Վազգեն Մանուկյանը վարչապետին է ներկայացրել Հանրային խորհդրի ձևավորման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու ՀԽ-ի հետագա գործունեության ուղղությամբ նախատեսվող քայլերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել