HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սեքյուրիթի Դրիմ»-ի տնօրենը ցուցմունք է տվել հիմնադիրների կատարած յուրացումների մասին

Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը քիչ առաջ ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից: Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Ըստ ցուցմունքի՝ 70 միլիոն դրամից փաստացի ծախսվել է 27 միլիոն դրամը, իսկ 43 միլիոն դրամը` յուրացվել ՍՊ ընկերության հիմնադիրների կողմից:

«Հետք»-ը իրավաբանական անձանց պետական ռեգիտրից ձեռք բերեց ընկերության վերաբերյալ թարմացված տվյալները, որոնց համաձայն՝ «Սեքյուրիթի Դրիմ» -ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար 2018թ. հուլիսի 4-ից դարձել է Արամ Ղլեչյանը՝ փոխարինելով Կարեն Գագիկի Կարապետյանին: 

Իսկ ընկերության հիմնադիրներ են եղբայրներ Ալեքսան և Գուրգեն Զարքարյանները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter