HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիան-Գորիս և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները փակ են

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սիսիան-Գորիս և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են:
Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածում գետնաբուք է, իսկ Սևան-Գավառ հատվածում բուք է:
Ապարանի ավտոճանապարհներին, Դիլիջան-Վանաձոր, Սևան-Դիլիջան ճանապարհներին, Տիգրանաշենի և Ստեփանավանի ոլորաններին տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը  դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter