HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ-ը հորդորում է չերթևեկել Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհներով՝ դժվարանցանելիության պատճառով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ս. թ. մարտի 1-ից ձնաբքի և ուժեղ քամու պատճառով Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-րդ և Սիսիան-Գորիս հատվածի 28-րդ կմ-երին կան արգելափակված ավտոմեքենաներ: 

Երեկ, ժամը 12:00-ից 22:12-ը փրկարարները նշված տարածքներում արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա, որից 400-ը տեղափոխվել է անվտանգ տարածք, իսկ 30 քաղաքացի՝ ՊՆ թիվ N զորամաս՝ գիշերակացի:

Փրկարարական միջոցառումներն իրականացվել են ԱԻՆ, ՊՆ, ՏԻՄ, ՃՈ և «ՃԱՆՇԻՆ» աշխատակիցների համատեղ ուժերով և միջոցներով: 

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` նախապես իրազեկվելով ճանապարհի վիճակի մասին 911 հեռախոսահամարով կամ mes.am կայքի միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter