Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Երևան քաղաքի երեք հրշեջ-փրկարարական ջոկատներ
Մարտի 2-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելեց մայրաքաղաքի թիվ 1, 3 և 8 հրշեջ-փրկարարական ջոկատներ, ինչպես նաև Երևանի փրկարարական վարչություն: Այս մասին տեդեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Այցի նպատակն էր ծանոթանալ Երևանի փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների ընթացիկ աշխատանքներին, գույքային և տեխնիկական կարողություններին և առկա խնդիրներին: Շրջելով ստորաբաժանումների տարածքում՝ ԱԻ նախարարը ծանոթացավ շինությունների վիճակին և գույքային ապահովվածությանը, զրուցեց ԱԻՆ աշխատակիցների հետ:
Երևան քաղաքի փրկարարական վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Ֆելիքս Ցոլակյանը առկա թերությունների վերաբերյալ տվեց մի շարք հանձնարարականներ և ցուցումներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել