HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վերապատմում»․ պատմությունը չպետք է գրվի իշխանական մեթոդաբանությամբ

2015 թվականի դեկտեմբերի 18-ին կայացավ «Թեք տեղ» թատերախմբի «Վերապատմում» դոկումենտալ-իմպրովիզացիայի առաջնախաղը, որն առաջին վավերագրական թատրոնն էր Հայաստանում։

Այն փորձ էր՝ ներկայացնելու հետխորհրդային Հայաստանի պատմության մինչև 2008 թվականի մարտիմեկյան դեպքերը։

Մեկնողները երիտասարդներ են՝ 1990-ականների ծնունդ, ովքեր պատմում էին այն, ինչ լսել, սովորել և տեսել են։ Նրանց պատմությունները զուգահեռաբար միջնորդվում էին հասարակության տարբեր ներկայացուցիչների կողմից՝ ուսուցիչ, խորհրդային Հայաստանում կյանք ապրած ծերունի, ինտերնետ և այլք։

Այս օրերին, առավել քան երբեւէ, կարեւոր է, որ պատմությունը գրվի ոչ թե իշխանական մեթոդաբանությամբ, այլ ներառական սկզբունքով՝ ինտեգրելով հասարակության տարբեր շերտերի եւ խմբերի ներկայացուցիչների կյանքը ևս, ինչպես նաև՝ իշխանական լծակներ չունեցող քաղաքական խմբերը և անհատները չպետք է զուրկ մնան իրենց ձայնից՝ գրվելու այդ պատմության մեջ։

Սույն ձայնագրությունն առաջնախաղի տեսագրությունն է, որը կայացել է 2015 թվականի դեկտեմբերի 18-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter