
Կովկասի բնության հիմնադրամը 4 մլն 872 հազար դրամ է հատկացրել «Սևան» ազգային պարկ»-ին
Կովկասի բնության հիմնադրամի, ՀՀ բնապահպանության նախարարության և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 2019 թվականի համար կնքված պայմանագրի համաձայն Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ հատկացրել է 4 մլն 872 հազար դրամի չափով աջակցություն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ -ի աշխատակիցների առողջության ապահովագրության համաֆինանսավորման համար: Այս մասին հայտնում է Կովկասի բնության հիմնադրամը:
Նշված գումարը կազմում է ապահովագրության ընդհանուր գումարի 50 տոկոսը: 2018 թվականին ևս Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ առողջապահական ապահովագրության համար հատկացնելով 4 մլն 752 հազար դրամ: CNF-ը շարունակում է աջակցությունը բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ նպաստելով դրանց կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Նշենք, որ 2019 թվականի համար Կովկասի բնության հիմնադրամը մոտ 700 հազար եվրո դրամաշնորհ է հատկացնելու «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և «Արփա», նախկին՝ «Գնիշիկ», պահպանվող լանդշաֆտին։ Վերջինիս տրվել է արդեն 2019-ի առաջին դրամաշնորհը՝ 25 հազար եվրո գումարի չափով:
Մեկնաբանել