
Մեկնարկել են 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքները
Այսօր՝ մարտի 5-ին, մեկնարկեցին 7-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրեց քառօրյայի օրակարգը:
Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ նստաշրջանի մեկնարկը պատգամավորները սկսում են հոտնկայս՝ օրհներգի հնչյունների ներքո:
Այս գումարման խորհրդարանի նիստերին սկսել է ավելի հաճախ գալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը նախորդ խորհրդարանի ամենաշատ բացակայություն ունեցող պատգամավորն էր:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը օրակարգի վերաբերյալ վարման կարգով խոսք խնդրեց:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացնում է «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկում են կալանավորների մեկ օրը ՔԿՀ-ում հաշվել մեկուկես օր:
Նախագիծը չէր ստացել գլխադասային հանձնաժողովի՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նմանատիպ նախագիծ հեղինակել էր նաև ԲՀԿ-ն: Այն ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը:
Երկու նախագծերն էլ չընդգրկվեցին քառօրյայի օրակարգում:
Ընդդիմադիրներին պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:
Բացակա պատգամավորներ ևս կան:
Մեկնաբանել