HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նշվել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյա տարելիցը

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է տեղի է ունեցել ՊԲ-ի առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկում, որը կրում  է Սպարապետի անունը:

Միջոցառմանը մասնակցել են պետական այրեր, բարձրաստիճան զինվորականներ, Վ. Սարգսյանի հարազատներն ու մարտական ընկերները, դպրոցականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Մեծանուն հայի վաստակն ու ներդրումը մեր երկրի և հանրապետության զինված ուժերի կայացման գործում բարձր է գնահատել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Իսկ զինվորականները վստահեցրել են, որ հանդիսանալով հերոսի գաղափարների կրողներն ու նրա նպատակների անմիջական իրագործողները, պատրաստ են այսուհետ ևս ծառայողական ամենօրյա պարտականությունների և մարտական առաջադրանքների կատարմամբ անխախտ պահել մեր պետականության հիմքերը»,- գրված է ԱՀ պաշտպանության նախարարության կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter