HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին

Մարտի 5-ին ՀՀ պաշպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ընտանիքին և շնորհավորել սպարապետի ծննդյան օրվա առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ԶՈՒ ԳՇ պետի և  սպայակազմի ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել սպարապետի հուշարձանին, շրջել   պետական – քաղաքական - հասարակական գործչի տուն-թանգարանում, ծանոթացել առաջին անգամ ներկայացված ցուցանմուշներին։ Դավիթ Տոնոյանը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում։

Դավիթ Տոնոյանը տուն-թանգարանին է հանձնել պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի` 1992 թվականի մարտի 5-ին ստորագրած հրամաններից մեկի բնօրինակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter