HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կայացել է Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությունը

Ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ մարտի 5-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների, բարձրաստիճան զինվորականների հետ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ներկա է գտնվել Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Շնորհավորելով ներկաներին Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է Վազգեն Սարգսյան անհատի, ռազմական ու քաղաքական գործչի դերը հայոց նորագույն պատմության և համազգային հաղթանակների կերտման գործում:

«Այս օրը ևս մեկ առիթ է երախտագիտությամբ հիշելու ժողովրդի կողմից Սպարապետի կոչմանն արժանացած մարդուն, խոնարհվելու նրա ծնողների, հարազատների առջև, վերագնահատելու նրա գործն ու պատգամները, վերաիմաստավորելու և նոր հունի վրա դնելու այն գործերն ու ձեռնարկումները, որոնք սկսել են Վազգենն ու իր ընկերները: Վազգեն Սարգսյանը մի կողմից երկրապահ էր, մյուս կողմից՝ գրող, մտավորական: Բայց նա նաև այդ երկուսի միասնությունն էր, և նրա անունը հավասարապես կապված է հայոց կանոնավոր բանակի կազմավորման, կամավորական շարժման և Երկրապահ կամավորականների միության հիմնադրման հետ»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի հուշաքարերին և հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշապատին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter