
Վարդանաշենի համայնքապետը լիազորությունները դադարեցնելու մասին կրկին դիմում է ներկայացրել
Այսօր ավագանուն լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը: Վերջինս ընտրվել էր փետրվարի 17-ին կայացած արտահերթ ընտրությունների ժամանակ:
Ուշագրավն այն էր, որ փետրվարին արտահերթ ընտրություններ էին նշանակվել հենց Արթուր Մանուկյանի պատճառով: Վերջինս նոյեմբերի 19-ին դիմում էր հղել համայնքի ավագանուն՝ խնդրելով վաղաժամկետ դադարեցնել իր լիազորությունները: Վարդանաշենի ավագանին նոյեմբերի 23-ին արտահերթ նիստ էր հրավիրել, և կազմվել էր արձանագրություն՝ համայնքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Պատմությունը կրկնվում է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Հետք»-ին տեղեկացրին, որ փետրվարի 17-ին կայացած Վարդանաշենի համայնքապետի արտահերթ ընտրությունները կազմակերպելու համար ծախսվել էր մոտ 780.000 դրամ (չհաշված հասարակական կարգ պահպանող ոստիկանների աշխատավարձը):
Գլխավոր նկարը՝ photolure
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել