
2019թ. հունվարին «Արմավիր» ՔԿՀ-ում արձանագրվել է մահվան 4 դեպք
2019թ. հունվարին արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ում արձանագրվել է մահվան 4 դեպք: Մահվան բոլոր դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, ուստի մահվան հանգամանքների և պատճառների մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել նախաքննության մարմիններին: Այս մասին հաղորդում է քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:
Ըստ տարածված հաղորդագրության`
- 2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է դատապարտյալ Լ.Մ.-ն:
- 2019թ. հունվարի 20-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ ժամանած շտապ բուժօգնության բժիշկների կողմից արձանագրվել է դատապարտյալ Ս.Ս.-ի մահը:
- 2019թ. հունվարի 27-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ Ա.Ն.-ն:
- 2019թ. հունվարի 31-ին՝ ժամը 13:00-ի սահմաներում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է դատապարտյալ Մ.Գ.-ի մահը:
Հետազոտման նպատակով ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից առողջապահական մարմինների բժշկական հաստատություններ են տեղափոխվել 417, իսկ բուժման նպատակով՝ 32 կալանավորված անձ և դատապարտյալ:
Դիտորդների խմբին այս տեղեկությունները հայտնել է արդարադատության նախարարությունը` հարցմանն ի պատասխան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել