HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Արմեն Բիլյանը ցանկացել է կրակել վրաս, Պավել Մանուկյանը թույլ չի տվել». դատարանում ցուցմունք տվեց տուժող ոստիկանը

«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին այսօր ցուցմունք տվեց գնդի տարածքում 7 օր պատանդ մնացած ոստիկան Գարիկ Մաթևոսյանը: Վերջինս նշեց, որ ամբաստանյալներին ճանաչել է գնդի տարածքում եղած ժամանակ:

Մաթևոսյանը հայտարարեց, որ Արմեն Բիլյանը ցանկացել է կրակել իր վրա. «Արմեն Բիլյանը ցանկացել է կրակել վրաս, Պավել Մանուկյանը թույլ չի տվել»:

Վերջինս նախաքննության ընթացքում նման ցուցմունք չի տվել: Ի պատասխան Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանի հարցի, թե ինչո՞ւ նախկինում այդ հանգամանքի մասին չի հայտնել քննություն իրականացնող մարմնին, Մաթևոսյանը պատասխանեց, որ այդ ժամանակ պատանդ մնալու, իր ազատությունը սահմանափակելու պատճառով գտնվելիս է եղել այնպիսի իրավիճակում, որ չի հիշել այդ հանգամանքը:

Արմեն Բիլյանի հարցին ի պատասխան` Մաթևոսյանը ներկայացրեց իր և Բիլյանի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները:

Ըստ Մաթևոսյանի պատմածի՝ խմբի անդամները ցանկացել են գնդում գտնվող ոստիկանների անձնական մեքենաներն այրել, ինքը Պավել Մանուկյանին խնդրել է նման բան չանել: Ինքը մեկ այլ ոստիկանի՝ Դավիթի մեքենայի ապակին կոտրել է, որպեսզի նրա մեքենան ևս կարողանա տեղաշարժել, որից հետո Բիլյանը ցանկացել է կրակել իր վրա:

Հարցին՝ ի վերջո մեքենաները դուրս հանե՞լ են գնդից, Մաթևոսյանը դրական պատասխան տվեց:

Մաթևոսյանն առարկեց, որ գնդի գրավման գործով անցնող տասը անձանց՝ Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդվարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի և Արայիկ Խանդոյանի նկատմամբ համաներում կիրառվի: Նշենք, որ Արայիկ Խանդոյանը գործի քննության ընթացքում մահացել է, սակայն նրա հարազատները ցանկացել են, որպեսզի նրա նկատմամբ մահվան հիմքով քրեական հետապնդումը չդադարեցվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter