HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետը վստահեցնում է՝ «պետական համակարգը գերանդիով չեն հնձելու»

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն անդրադարձավ փոխվարչապետերի և ֆինանսների նախարարի գրագրությանը, որը վերաբերում էր պետական կառավարման ապարատում սպասվող օպտիմալացումներին։ Հիշեցնենք, որ այդ փաստաթուղթը հրապարակել էր ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։ Ըստ այդ փաստաթղթի՝ եթե անգամ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ դառնան գործազուրկ, ապա դրանից շահելու է պետականությունը։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչպես են որոշում պետական կառավարման համակարգի աշխատակցի ստեղծած հավելյալ արժեքը, ինչ չափորոշիչներով է լինելու։

Հարցին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գրագրության մեջ ասված է` եթե անգամ պարզվի, որ 10 հազար արդյունք չստեղծող մարդ կա, պետք է ազատվեն աշխատանքից, իսկ ՀՀԿ-ն արձագանքում է, թե ոնց արդյունք ստեղծող մարդ պետք է լինի կառավարման համակարգում, իրենք էնտեղ պետք է նստեն ու ոչ մի բան չասեն։ Սա շատ կարևոր է հասկանալու համար, թե Հայաստանը քսան տարի ոնց է կառավարվել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը վստահեցրեց՝ «գերանդիով չեն հնձելու պետական համակարգը», կրճատումները լինելու են մինիմալ։

«Օրինակ՝ չի կարող միավորված նախարարությունում լինել իրավաբանական վարչության երկու պետ, իսկ եթե իրավաբական վարչության պետ է, նշանակում է բարձր որակավորման մասնագետ է ու իր զբաղվածությունն ապահովելու խնդիր չի ունենա, նույնը հաշվապահական բաժնի դեպքում է, էսօր նման մասնագետների կարիք շուկայում շատ կա»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը վստահեցրեց՝ յուրաքանչյուր աշխատակից հնարավորություն կստանա ապացուցել, որ նոր պայմաններում կարող է աշխատել։

«Ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ պետական համակարգում կան մարդիկ, որ ոչ մի բանով չեն զբաղվում, սպասում են «Մալբերի» համակարգում ինչ-որ նախագիծ շրջանառվի, որ իրենց նախկին ՀՀԿ-ական ղեկավարներին ուղարկեն»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter