HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Ղուլյանը հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահի տեղակալ Սիլվի Գիյոմի հետ

Մարտի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Սիլվի Գիյոմի (Եվրոպական խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատների խումբ) հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Արցախի խորհրդարանի նախագահը շեշտել է նման առիթների կարևորությունը եվրոպական կառույցների՝ մասնավորապես Եվրախորհրդարանի անդամներին Արցախի մասին անաչառ և առաջին ձեռքից տեղեկատվություն հաղորդելու առումով:

Ողջունելով ԱՀ ԱԺ նախագահին՝ Սիլվի Գիյոմը անհարաժեշտ է համարել Արցախի մասին տեղեկությունների թարմացումը և կարևորել հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ առկա է մեծ ներուժ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամությանը, Արցախում ժողովրդավարության հետագա զարգացմանը և օրենքի գերակայության ապահովմանը, ընտրական գործընթացների կազմակերպմանը, խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող թեմաների:

Երկուստեք հավաստվել է պատարաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը նաև Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրություններից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter