
Ավագ դպրոցների ֆինանսավորումը կավելանա 985 միլիոն դրամով
Ավագ դպրոցների ֆինանսավորումը կավելանա 985 միլիոն դրամով:
Այսպիսի որոշում ընդունվեց կառավարության նիստին՝ կրթության և գիտության նախարարության առաջարկով:
Նախարարության փոխանցմամբ՝ այժմ բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է՝ ըստ աշակերտների թվի: Ֆինանսների ու կրթության և գիտության նախարարների համատեղ հրամանով հաստատվում են ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցները:
Նախորդ տարիներին ֆինանսավորման բանաձևի գործակիցները սահմանելիս հաշվի է առնվել նաև այն, որ, առանձին գործող ավագ դպրոցի ուսումնական պլանները սահմանում են հոսքային ուսուցման ծրագրեր (ըստ տարբերակված հոսքերի), և առանձին գործող ավագ դպրոցների համար սահմանվել է լրացուցիչ գործակից (1.6463):
Սակայն 2018 թվականին նշված գործակիցը հանվեց, ինչը բերեց ավագ դպրոցների թերֆինանսավորմանը և որպես հետևանք՝ 2018 թվականի ընթացքում իրականացվեցին վերաբաշխումներ, և ավելացվեց ավագ դպրոցների ֆինանսավորումը:
Այդ իսկ պատճառով նախարարությունը որոշել է ավագ դպրոցների ֆինանսավորումը ավելացնել 985 միլիոն դրամով:
Մեկնաբանել