
«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ը կլուծարվի
Կառավարությունն այսօրվա իր նիստին որոշեց լուծարել «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Գործադիրի փոխանցմամբ՝ ՊՈԱԿ-ը կլուծարվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում Սփյուռքի նախարարությունը վերակազմավորվում է, և ՊՈԱԿ-ի գործառույթները, ծրագրերն ու միջոցառումները կատարելու են առանձին պետական մարմիններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել