
ՀԱԿ-ի տարածքային գրասենյակների ղեկավարները խորհրդակցել են
Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի տարածքային գրասենյակների ղեկավարների խորհրդակցություն, որը վարել է Կոնգրեսի գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ-ը տեղեկացնում է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են փետրվարի 17-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև մեծամասնական համակարգով թեկնածուների առաջադրման հարցերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել