
Մարտի 13-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի
Մարտի 13-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու համար:
Հարցի երկրորդ ընթերցումը կազմակերպվելու է առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում:
Այս առաջարկությունը կառավարության այսօրվա նիստին ներկայացրել էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել