HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի քան 23 հազ. հա անտառ ընդգրկված չէ անտառային ֆոնդում. մարզպետների hերթական խորհրդակցությունը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարզպետներին տեղեկություններ ներկայացրեց դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրի  ընթացակարգերի մասին:

Նշվեց, որ, ինչպես պարարտանյութի ծրագրի դեպքում,  դիզելային վառելիքի տեղափոխման եւ  համապատասխան  խմբաքանակը համայնքներ հասցնելու գործընթացը եւս իրականացվելու է  կառավարության ջանքերով` համապատասխան մարզպետի աջակցությամբ: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցված աշխատել` պատշաճ մակարդակով աշխատանքները կազմակերպելու համար:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ սփյուռքի  նախարար Հրանուշ Հակոբյանը մարզպետներին ներկայացրեց  «Արի տուն» ծրագրի  եւ «Իմ Հայաստան»  փառատոնի կազմակերպչական հարցեր: Նշվեց, որ մայրաքաղաքին մոտ գտնվող մարզերում այս անգամ եւս  անհրաժշտություն կլինի հյուրընկալող ընտանիքների ընտրություն կատարել` «Արի տուն» ծրագրի մասնակիցների համար: Ըստ նախարարի` մարզպետների աջակցությունն անհրաժեշտ է նաեւ «Իմ Հայաստան»  փառատոնին մարզային մշակութային խմբերի մասնակցության ապահովման, ժամանած խմբերի հյուրախաղերը մարզերում կազմակերպելու հարցերում:

Մարզպետներն աջակցության պատրաստակամություն հայտնեցին միջոցառումների իրականացմանը: Փոխվարչապետն առաջարկեց հանդիպում կազմակերպել Տարածքային կառավարման, Սփյուռքի նախարարությունների պատասխանատուների եւ մարզպետարանների համապատասխան վարչությունների պետերի հետ` կազմակերպչական խնդիրները քննարկելու համար:

Խորհրդակցությանը քննարկվեցին մի շարք այլ հարցեր եւս: Տեղեկացվեց, որ հանրապետության անտառածածկի որոշման մոնիտորինգի արդյունքներով բացահայտվել է, որ քարտեզներում առկա անճշտությունների հետեւանքով ավելի քան 23 հազ. հա անտառ ընդգրկված չէ հանրապետության անտառային ֆոնդում: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց աշխատնքներ սկսել համապատասխան պետական մարմինների հետ` փաստացի անտառածածկ տարածքն անտառային ֆոնդում ընդգրկելու եւ անհրաժեշտ ճշգրտումները կատարելու ուղղությամբ:

Խորհրդակցության անդրադաձ եղավ նաեւ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների բազաների ամբողջականացման հարցում համայնքապետերի աջակցությանը: Փոխվարչապետը կարեւորեց կոմիտեի մարզային ստորաբաժանումների հետ համյանքապետերի համագործակցված աշխատանքը` քաղաքացիներին վերաբերող տվյալների համապատասխանեցման, ոչ լիարժեք բազան ամբողջականացնելու հարցում:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter