HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հանդիպում Է ունեցել ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատարի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիպին:

Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել էլեկտրոնային կառավարմանը, թվային օրակարգի մշակմանն ու իրականացմանը, թվային հանրային ծառայություններին ու անհրաժեշտ կարգավորումներին վերաբերող հարցերի շուրջ, կարևորել թվային հմտությունների զարգացմանն ուղղված քայլերը:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանն առաջնահերթ է համարում նորարարություններն ու նոր տեխնոլոգիաները. «Հայաստանում շատ լավ հասկանում են, որ ապագան թվային է, առավել ևս, որ թվային շուկայում նորարակական գաղափարները շատ ավելի մեծ հնարավորություն ունեն վերածվելու գործի»:

Ներկայացնելով ԵՄ-ում թվային ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը՝ ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատարը նշել է, որ ակնկալում են այս ոլորտում ավելի խորը համագործակցություն Հայաստանի հետ:

Նշենք, որ ավելի վաղ ԵՄ հանձնակատարին ընդունել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter