HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը ՎԶԵԲ նախագահի հետ հանդիպմանը առաջարկել է հատկապես ուշադրություն հատկացնել Գյումրիում ծրագրերի իրականացմանը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Սարգսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահն անդրադարձել են համագործակցության օրակարգին:

Նշելով, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն՝ նախագահ Սարգսյանը կարևորել է բանկի ներդրումը հանրային և մասնավոր սեկտորների համագործակցության, փոքր ու միջին բիզնեսի զարգացման գործում:

Սումա Չակրաբարտին իր հերթին ընդգծել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը պատրաստ է տարբեր ծրագրերի միջոցով շարունակել իր օժանդակությունը Հայաստանի տնտեսությանը, և արդեն իսկ ընթացքի մեջ է համագործակցության նոր ռազմավարությունը:

Հանրապետության նախագահն առաջարկել է հատկապես ուշադրություն հատկացնել Գյումրիում ծրագրերի իրականացմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter