HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԲ պարզաբանումը՝ Հայաստանի տարածքում գործող առևտրային բանկերի և լիտվական «Ուկիո» բանկի միջև իրականացված գործարքների վերաբերյալ

Հայաստանի կենտրոնական բանկի վերահսկողության ու կարգավորման ներքո գործող բոլոր բանկերն ու այլ ֆինանսական կազմակերպությունները պատշաճ կերպով իրականացնում են փողերի լվացման ռիսկերին համարժեք կանխարգելիչ միջոցառումներ՝ պահպանելով ինչպես ՀՀ օրենսդրության պահանջները, այնպես էլ միջազգային պրակտիկայում ընդունված  կանոնները։ Նման հաղորդագրություն է հրապարակել այսօր կենտրոնական բանկը՝ իր պաշտոնական կայքում:

Հաղորդագրության համաձայն՝ նշված ոլորտում միջազգային ստանդարտներ սահմանող Ֆինանսական միջոցառումների հանձնախումբը (ՖԱԹՖ) կիրառում է դրանց իրագործման արդյունավետության գնահատման որոշակի չափանիշներ։ Հայաստանը Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015 թվականին իրականացված գնահատման և 2018 թվականին ներկայացված առաջընթացի հաշվետվության արդյունքներով ՖԱԹՖ-ի մեթոդաբանության համապատասխան չափանիշով գնահատվել է որպես «արդյունավետության զգալի մակարդակ» ունեցող երկիր՝ ներկա պահի դրությամբ ընդգրկված լինելով նույն մեթոդաբանությամբ գնահատված շուրջ յոթ տասնյակ երկրների լավագույն հնգյակում։ (Աղբյուրը՝ http://www.fatf-gafi.org/media/fatf/documents/4th-Round-Ratings.pdf)

««Ուկիո» բանկի գործունեության և դրա միջոցով 2000-ականներին իրականացված ֆինանսական գործարքների վերաբերյալ նշենք, որ Հայաստանի կենտրոնական բանկի՝ փողերի լվացման դեմ պայքարի պատասխանատու ստորաբաժանումը ժամանակին ակտիվորեն գործակցել է իր օտարերկրյա գործընկերների հետ, այդ թվում՝  տեղեկատվության փոխանակման միջոցով, և ձեռնարկվել են տվյալ ժամանակաշրջանի օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ»,- հայտնում է կենտրոնական բանկը՝ հիշեցնելով, որ «Ուկիո» բանկի գործունեությունը դադարեցվել է 2013 թվականին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter