HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է կանանց

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանանց տոնի առթիվ ընդունելություն է կազմակերպել նախագահական նստավայրում: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահը նշել է, որ մարտի 8-ը հրաշալի առիթ է բարձր տրամադրությամբ շնորհավորել ու մեծարել մայրերին, տատիկներին, քույրերին ու աղջիկներին, ովքեր միավորում են գեղեցկությունը, սերն ու երջանկությունը:

Մարտի 8-ի և տոնական միամսյակի առթիվ շնորհավորելով միջոցառման մասնակից կանանց և աղջիկներին՝ նախագահը ծաղիկներ է հանձնել նրանց՝ մաղթելով, որ գարնանային տոները ուրախություն, երջանկություն ու հաջողություն բերեն բոլոր կանանց ու նրանց ընտանիքներին:

Նախագահ Սարգսյանը մեր երկրի բոլոր կանանց ու աղջիկներին մաղթել է առողջություն, սեր ու ջերմություն, իսկ տղամարդկանց հորդորել՝ կանանց տոները նշել ոչ թե մեկ օր կամ մեկ ամիս, այլ՝ ամբողջ տարին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter