
Մահացել է Պոլսոյ հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեանը
Պոլսոյ հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է Պոլսոյ հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆեանը։
Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեանը ծնվել է 1956 թվականին Ստամբուլում։ 1998 թվականին ընտրվել էր Պոլսոյ հայոց պատրիարք:
2008 թվականից Մութաֆեանը հիվանդության պատճառով գտնվում էր բժիշկների հսկողության ներքո, իսկ Պոլսոյ հայկական պատրիարքությունը այդ թվականից ի վեր գլխավորում է Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել