HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև

Մարտի 8-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, հոլանդականը՝ Նիդերլանդների ԱԳ քաղաքական հարցերով գլխավոր փոխտնօրեն Պետր Յան Կլայվեգ դե Զվանը (Pieter Jan Kleiweg de Zwaan):

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-հոլանդական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպմանը երկուստեք բարձր գնահատվեց վերջին շրջանում ակտիվացած հայ-հոլանդական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Այս համատեքստում նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդգծեց, որ հայկական կողմն այս խորհրդակցությունները դիտարկում է որպես բարձր մակարդակով հանդիպումների ընացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քայլերի համադրման հանդիպում։  

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցության ներկա փուլին և զարգացման հեռանկարներին՝ հայկական կողմը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից կազմված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և կարևորեց Նիդերլանդների կողմից համաձայնագրի շուտափույթ վավերացումը:

Խորհրդակցությունների արդյունքում անդրադարձ արվեց ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին, ինչպես նաև՝ այդ գործընթացում ԵՄ անդամ երկրների աջակցությանը:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներին:

Հայ-հոլանդական քաղաքական խորհրդակցություններին քննարկվեցին նաև միջազգային կառույցներում երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter