Հայաստանից ավելի շատ գնացել են, քան եկել
Ըստ Վիճակագրական ծառայության ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների` 2011թ. հունվար-մարտին ՀՀ են ժամանել 113 հազ. 515 զբոսաշրջիկներ, 2010թ. նույն ժամանակաշրջանի 92 հազ. 955 զբոսաշրջիկների դիմաց: Աճի տեմպը կազմել է մոտ 122%: Նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով ՀՀ-ից մեկնել է մոտ 116 հազ. մարդ: 2010թ. հունվար-մարտի նկատմամբ ցուցանիշի աճի տեմպը կազմել է 127.6%:
Իսկ ընդհանուր առմամբ, 2011թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստան է ժամանել 350 հազ. 147 մարդ, որից 310 հազ. 348-ը 16-62 տարեկաններ են: Նույն ժամանակահատվածում երկրից մեկնել է 370 հազ 527 մարդ, որից 334 հազ. 692-ը 16-62 տարեկաններ են: Մեկնողներից 199 հազ 925-ը ՀՀ քաղաքացիներ են' 145 հազ 349 տղամարդ եւ 54 հազ 576 կին:
ՀՀ քաղաքացիները կազմել են Հայաստան ժամանածների 51.5%-ը, իսկ Հայաստանից մեկնողների` 54%-ը, ընդ որում, 16-62 տարեկաննները կազմել են ժամանողների 88.6%-ը, իսկ մեկնողների 90.3%-ը: Սահմանահատող ՀՀ քաղաքացիների շրջանում աշխատունակ տարիքի են եղել ժամանողների 88.5%-ը, իսկ մեկնողների` 91.9%-ը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել