
ՃՏՊ Ռուսաստանում. մահացել է Հայաստանի երկու քաղաքացի, տուժել՝ մեկը (լրացված)
լրացում-14:26
Խիմկ քաղաքի կլինիկական հիվանդանոցի բժիշկները տուժած Կարեն Հովեյանի առողջական վիճակը գնահատել են ծանր:
լրացում-13:19
ՃՏՊ-ի հետևանքով «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (ՀՀ քաղաքացիներ)՝ Ռոման Բաղդասարյանը (ծնված 1978 թ.) և Մկրտիչ Հովնիկյանը (ծնված 1982 թ.) տեղում մահացել են, իսկ Կարեն Հովեյանը (ծնված 1983 թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Խիմկի քաղաքի կլինիկական հիվանդանոց: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
12:42
Այսօր՝ ժամը 11:00-ին ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Nissan Teanna» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ՃՏՊ-ի հետևանքով «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից (ՀՀ քաղաքացիներ) երկուսը տեղում մահացել են, իսկ մեկը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Մեկնաբանել