HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քոլեջի երկու դասախոսները հայտնվել են մեղադրյալի աթոռին

«Դիլիջան պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի դասախոսներ Լ. Մկրտչյանին և Մ. Թամամյանին մեղադրանք է առաջադրվել փաստաթղթեր կեղծելու համար: Ըստ նախաքննական մարմնի, վերջիններս, պարտավոր լինելով դասամատյանում կատարել ուսանողների հաճախումների և առաջադիմության ընթացիկ հաշվառում՝ 2017-2018թթ ուսումնական տարում, երկու ուսանողի բացակաները չեն հաշվառել:

Ավելին, ուսանողները Հայաստանից բացակայել են, սակայն, նրանց կողմից հետագա ուսումը շարունակելն ապահովելու նպատակով՝ ուսանողների անվան դիմաց Լ. Մկրտչյանը մեկ այլ դասախոսի խնդրանքով նշանակել է 7 դրական գնահատական: Ըստ նախաքննական մարմնի՝ հետագայում իմանալով, որ ուսանողները երկրից բացակայում են՝ սպիտակացնող նյութով ջնջել է նշված գնահատականները և դրանց վրա կատարել բացակա գրառում:

Դասախոս Մ. Թամամյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, նույն ուսանողների բացակաները ևս սահմանված կարգով չի հաշվառել: Վերջիններիս հետագա ուսումը շարունակելն ապահովելու նպատակով՝ նրանց անվան դիմաց նշանակել է 3 դրական գնահատական:

Գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ քննության:

Իսկ «Սպիտակի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ջ. Թանկաբեկյանը մեղադրվում է 2014թ-ի հունվար ամսից մինչև 2018թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, կրթաթոշակների գումարների վճարման ցուցակներում շահադիտական նպատակով 42 ուսանողների ստորագրությունները կեղծելու համար: Բացի այդ, փաստացի ուսանող չհանդիսացող Հ.Սաղաթելյանին այդ ցուցակներում ներառելով, նրանց անվան դիմաց ստորագրելով՝ յուրացման եղանակով հափշտակել է 2 մլն 941 հազար դրամ: 

Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Նշված ուսանողները գործով ճանաչվել են տուժող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter