HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարվել է մրցույթ հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար, որին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել լրագրության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի հեղինակավոր գործիչներ, բարձրագույն կրթությամբ և հայերեն լեզվի իմացությամբ:

Թափուր պաշտոնի համար ներկայացված պայմանների, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և հայտի ձևերի վերաբերյալ տեղեկատվությունն հրապարակվել է ՀՌ հանձնաժողովի պաշտոնական և Ազդարար կայքէջերում:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ հայտարարության հրապարակելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում:

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Իսահակյան 28:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter