
Բողոքի ցույց` Զարթոնքում
Այսօր՝ վաղ առավոտից, Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչները բողոքի ցույց են անցկացնում համայնքապետարանի դիմաց: Գյուղացիները պահանջում են համայնքապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը:
Համայնքապետ Պարույր Սարգսյանը համայնքապետարանում է: Մեզ հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում ներկայացնել:
Մի քանի տասնյակ ցուցարարներ այս պահին շարժվեցին դեպի Արմավիրի մարզպետարան: Մանրամասները կներկայացնենք քիչ ուշ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել