HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Երվանդ Զախարյանը զղջո՞ւմ է իր «արարքի» համար

Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանից երեկ «Հայացք»-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչու է իր պաշտոնավարման տարիներին Աբովյան փողոցի մայթերին որոշ ազդեցիկ անձանց ապօրինի խանութներ կառուցելու թույլտվություն տրվել:

«Բոլորին իրավիճակային լուծումներ են տրվել ժամանակին, և այդ իրավիճակային լուծումները տրվել էին որոշակի ժամկետների համար: Դրանք բոլորը ժամանակավոր էին: Ես այն կարծիքին եմ, որ ժամկետները լրանալուց հետո բոլորն իրենց-իրենց կքանդվեն, կգնան: Դա ժամանակի թելադրանք էր»,- ասաց Զախարյանը: Հարցին, թե ճի՞շտ քայլ էր Երևանի կենտրոնական փողոցների մայթերի բռնագրավումը, նախկին քաղաքապետը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ»:

Երվանդ Զախարյանը դրական է գնահատում քաղաքապետարանի՝ Աբովյան փողոցի մայթերի շինություններն ապամոնտաժելու ծրագիրը: «Ժամանակին մենք Երևանում սեղանիկներ ունեինք, ամեն ինչ իր ժամանակն ունի: Ժամանակը փոխվում է, ժողովրդի պահանջն էլ է փոխվում, քաղաքապետարանի աշխատանքի ձևն էլ է փոխվում: Ընդհանրապես մենք պետք է ունենանք մաքուր ու քաղաքակիրթ քաղաք: Դրանով է պայմանավորված, որ այսօր ոչ միայն կենտրոնում, այլ կենտրոնից դուրս պետք է շարունակվեն այդ տնակների ապամոնտաժման աշխատանքները: Որովհետև արդեն ժամանակն է, ինչպես ժամանակին հանվեցին սեղանիկներն ու անօրինական բուտկաները»,- ընդգծեց նա:

Տեսնես ի՞նչ տրամաբանությամբ է Երվանդ Զախարյանը 90-ականների սեղանիկները համեմատում իր պաշտոնավարման տարիներին մեծահարուստների կողմից կառուցված ապօրինի խանութների հետ: Եթե այն ժամանակ մարդիկ այդ սեղանիկների միջոցով հանապազօրյա հաց էին վաստակում, ապա այս խանութների տերերի նպատակը հնարավորինս շուտ գերհարստանալն ու Երևանի կենտրոնում նորանոր տարածքներ գրավելն է:

Դա է վկայում նաև այսօրվա ստեղծված իրավիճակը, երբ նրանց խանութներն Աբովյան փողոցից տեղափոխվեցին Մաշտոցի այգի՝ ոչ պակաս կենտրոնական վայր: Դե իսկ նախկին քաղաքապետի իրավիճակային լուծումների նպատակն էլ մեկն էր՝ պետք էր այդ իրավիճակային լուծման միջոցով մեծ փողեր աշխատել, աշխատեցին: Լավ է գոնե այսքանից հետո Երվանդ Զախարյանը հայտարարում է, որ սխավել է: Երվանդ Զախարյանի զղջումը լուրջ կընդունեինք, եթե ինքն իր ձեռքով ուղղեր իր սխալը:

Ռոզա Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (1)

Lilia
ernek mi or el tox gan tecnen dajti gexapeti tvac ain taracqy vortex grijiky ir gazi kalongi koxqy xanud e bacelu tecnen et jenqy vor et jampin kpac carqel en iravuhq ka ..... trancin kpac vonc el carqec de acum en ayd zapravkeh naxagayi expyor het kolxoz en, te da injqanov e jijt da arden menak na kimana...icki generaly vren jkarecav

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter