HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը մերժել է Վահագն Հարությունյանի հետախուզման որոշման դեմ տարված բողոքը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, քիչ առաջ մերժել է Հարությունյանի հետախուզման դեմ նրա պաշտպանի բողոքը: Այս մասին «Հետք»-ին ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականի Մարտի 1-ի գործի շրջանակներում ապացույց կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ:

2018 թվականի հոկտեմբերին Հարությունյանը մեղադրյալ է ներգրավել ապացույց կեղծելու գործով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանն այս որոշումը վերացրել է: Դատախազությունը Վերաքննիչի այս որոշումը չի բողոքարկել, իսկ Հատուկ քննչական ծառայությունը նրա մեղադրանքը լրացրել է վերը նշված մյուս երկու հոդվածներով:

Հարությունյանի պաշտպանը դատարանում վիճարկում է նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը՝ պնդելով, որ բուժման նպատակով ՌԴ-ում գտնվող իր պաշտպանյալը նախաքննություն իրականացնող մարմնին պատշաճ կերպով հայտնել է իր գտնվելու վայրի հասցեն, ՌԴ մեկնելու նպատակը:

Նշենք, որ նախաքննությունից հինգ ամիս անց Վահագն Հարությունյանը դեռևս չի հայտնաբերվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։