HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Զեյնալյանը միջազգային փորձագետների հետ քննարկել է հակակոռուպցիոն արդյունավետ մարմին ունենալուն առնչվող հարցեր

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 11-ին ընդունել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD)  հակակոռուպցիոն ցանցի փորձագետներ Վալց Կալնինշին և Ռուսլան Ռյաբոշապկային:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, այլք:

Նախարար Զեյնալյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը լուրջ նպատակներ ունի կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու հարցում, և այդ նպատակին հասնելու համար փորձագիտական ու մասնագիտական աջակցության անհրաժեշտություն կա:

Հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են եվրոպական մի շարք երկրներում գործող հակակոռուպցիոն տարբեր մարմիների դրական և բացասական կողմերը, ռիսկերն ու առավելությունները, ինչպես նաև իրենց  պատրաստակամությունն են հայտնել փորձագիտական կարծիքով օժանդակելու ՀՀ կառավարությանը հակակոռուպցիոն արդյունավետ մոդելի ընտրության հարցում:

Քննարկման ընթացքում Ռուսլան Ռյաբոշապկան նշել է, որ իր գործընկերոջ հետ ունեն ընդհանուր կարծիք, ըստ որի՝ ցանկացած երկրի համար հակակոռուպցիոն ունիվերսալ (սուպեր) մարմին ունենալը ռիսկային է:

Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ քննարկման համար և համագործակցությունն ու փոխադարձ շփումներն առավել ակտիվացնելու պատրաստակամություն է հայտնել:

Նշենք, որ փորձագետները Հայաստան են ժամանել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հրավերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter