HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԵՊՀ ռեկտորն ընդդեմ Դավիթ Սանասարյանի դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ վկայակոչելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից էթիկայի նորմի խախտման փաստը:

Հանձնաժողովը 2019թ. փետրվարի 26-ի որոշմամբ ԵՊՀ ռեկտորի դիմումի հիման վրա հարուցել է վարույթ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով:

Նշենք, որ նշված հոդվածի համաձայն՝ հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները նորմերի համակարգ է, որը միտված է ապահովելու հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային և մասնավոր շահերի բախումը, ամրապնդելու հասարակության վստահությունը հանրային ինստիտուտների նկատմամբ։ Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններից է՝ իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը: Հենց այդ խախտումն է վկայակոչել ռեկտորը:

Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանի և Դավիթ Սանասարյանի միջև լարվածությունն առաջացավ այն բանից հետո, երբ ՊՎԾ պետը հայտարարեց, որ մայր բուհում հայտնաբերվել են մոտ 800 մլն դրամի չարաշահումներ: Դրան առարկեց Արամ Սիմոնյանը, և մինչ օրս այդ «բախումը» շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter