HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարը հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը՝ բնապահպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է նախարարության՝ բնապահպանական խնդիրների լուծման առաջիկա տեսլականները և համոզմունք հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր բնագավառներ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության, բարեմաղթանքների համար և վերահաստատել իր երկրի պատրաստակամությունը՝ շարունակել և ընդլայնել համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության հարցերի լուծման ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter