HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային փորձագետները կաջակցեն ԿԳՆ-ին

Կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներին: Քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ ներառական կրթության քաղաքականության լրամշակման նպատակով, ՀՀ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը Հայաստան է հրավիրում 2 փորձագետի, ովքեր պետք է աշխատեն նախարարության աշխատակիցների հետ՝ հայեցակարգի լրամշակման և ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ։

Փորձագետներն աշխատանքն սկսելու են սույն թվականի մարտի վերջին։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչները նշել են, որ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության շրջանակում Սյունիքի մարզում 11 դպրոցների և 1 աջակցության կենտրոնի վերանորոգման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են և նախատեսվում է նմանատիպ աշխատանքներ իրականացնել նաև Լոռու մարզում։

Քննարկվել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պաշտպանության ոլորտում համագործակցության գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում դպրոցներում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter