HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանի քաղաքապետարանը 35 հազար դրամով գրառումների գրքույկներ է գնել

«Իտալական բնական (կամ համարժեք) կազմով, կազմը՝ եզրակարված, շապիկի ստորին աջ անկյունում՝ քաղաքապետարանի զինանշանի դաջվածքով (ոսկեփայլ)»․ սա ոչ թե գովազդ է, այլ Երեւանի քաղաքապետարանի գնած օրացույց-օրագիր-օրատետր հավաքածուի տեխնիկական բնութագրից մի հատված։

Քաղաքապետարանը մրցույթի արդյունքում 2017-ի դեկտեմբերին «Բեկոր-Հրատ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Ումբրեյանի հետ պայմանագիր է ստորագրել 200 հատ «ղեկավարի գրառումների հավաքածու» ձեռք բերելու մասին։ Հավաքածուի մեջ կա օրացույց (շաբաթվա գրառումների գրքույկ), օրագիր (ամենօրյա գրառումների գրքույկ) եւ օրատետր։ Մեկ հավաքածուն գնահատվել է 35․328 դրամ, իսկ գործարքի ընդհանուր գինը կազմել է 7․065․600 դրամ։  

Երեւանի քաղաքապետարանից մեզ հայտնել են, որ հավաքածուները պատվիրվել են Տարոն Մարգարյանի օրոք՝ մայրաքաղաքի 2800-ամյակի առիթով: Ըստ պայմանագրի՝ դրանք մատակարարվել են 2018-ի ընթացքում։   

Քաղաքապետարանից նաեւ տեղեկացրել են, որ գրքույկները նախատեսված են եղել հոբելյանական միջոցառումների շրջանակում Երեւան ժամանած պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների, ինչպես նաեւ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների համար։

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter