HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». նորից էշերին են ապավինում

Անցած մեկ տարում Տավուշի մարզում էշերի թվաքանակը աճել է: Վիճակագրական տվյալներով` անցած տարեսկգբին մարզում հաշվառված էր 1037, հիմա` 1059 էշ: Սահմանամերձ Բերդավան գյուղում անցած մեկ տարում էշերի թիվն աճել է 11 -ով. հիմա Բերդավանում 24 էշ կա:

5-6 տարի առաջ Բերդի տարածաշրջանի գյուղերում մեքենաները սկսեցին վերասարքավորել` գազով լիցքավորելու համար: Բեռները մեքենաներով էին տեղափոխում. ավանակներն ավելորդ դարձան: Այն ժամանակ Երևանի կենդանաբանական այգու ներկայացուցիչները գազաններին կերակրելու համար տարածքից էշերի խմբաքանակներ էին գնում:

Իշատերերը դժգոհում էին, որ իրենց անասուններն ապառիկ են վերցնում, այն էլ` ապրանքափոխանակությամբ. մի էշի դիմաց տրվում էր 25 կգ-անոց մի պարկ ալյուր: Բնական գազի թանկացումը մարդկանց ստիպել է նորից ապավինել էշերին:

 

Մեկնաբանություններ (2)

nan
amenakarevor moracar ases hayastanic durs galu hamar voch andznagira petq vochel viza))))esh esh kfran
Նուբար Ասլանյան
Ե Ր Ա Ն Ի էշ Ի Ն(Էշի խաթրին չկպնեք) Երանի թե էշ լինեի Ես ինձ համար,գլուխս կախ Հեզ ու խոնարհ, կլինեի Մի օր՝ դեպ աջ,մի օր էլ՝ ձախ: Թե աշխարհում ինչ հարցեր կան Իսկի վեջս չէր լինելու, Չէ՞ որ էշ եմ ,դմբո, զռռան Ինձ ինչ,ես ե՞մ ճար անելու, Շատ լավ բան է էշ լինելը Չես հավատո՞ւմ,ապա փորձիր, Դու ես,բեռդ ,ու ...շինելը Կյանքում ուրիշ բան մի փնտրիր: Եւ դու կեցցես, որ զուտ էշ ես, Որ քո գործն ես անում համեստ, Մարդ կա ԷՇ է ,բայց չգիտե, Թեեւ պաշտոն ունի ,զգեստ, Կարգադրում է նա բոլորին «Էշ-էշ» խոսում ,խրատ տալի, Պինդ նստել է իր Աթոռին Կյանք է անում հրաշալի: Բայց արի տես,ալամ աշխարհ Գիտեն նրա ԷՇ լինելը Բայց մյուս կողմից,սարսափահար Լուռ են՝ չբարկանա Տերը: Իսկ իսկական էշը,գիտե՞ք Լավ զռռում է,թեկուզ՝ մեկ-մեկ, Իսկ ով լուռ է՝ խեղճ է ,ստրուկ Էշից՝ էշ է ,փալաս ,միջուկ, Ձենը փորից դուրս չի գալիս, Իրեն էշի տեղ է դնում Վախենում է, յան է տալիս Ոչ մի բանի չի խառնվում: Էհ ,ինչ ասեմ,կյանք է էլի Ինքն իր համար,էշավարի Ամեն մեկին էշ-էշ նայում, Կյանքը ԿՈՂՔԻՑ անց է կենում: Հա՜, լավ բան է էշ լինելը Հեռու ամեն տեսակ շառից Բայց դե մարդ ես,խելքիդ տերը Ո՞նց պիտ տանես էշի դերը... 01.09.07. Հայֆա,Իսրայել, Ն.Ա.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter