HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Բոստին կասկածում են

Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի վերջին հայտարարությունները նրա հարազատ կուսակցությունում կասկած է հարուցել, որ նա դա անում է ՀՀԿ-ի իր ընկերների խնդրանքով: Խոսքը, մասնավորապես, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովի մասին է:

Նախօրեին Բոստանջյանը ասել էր, թե ԲՀԿ-ն 2013-ի նախագահական ընտրություններում սատարելու Է Սերժ Սարգսյանին, ինչը Գ. Ծառուկյանի խոսնակը համարեց Բոստանջյանի անձնական կարծիք: Ավելի վաղ Բոստանջյանը «ՀԺ» թղթակցին ասել էր, թե ԱԺ ընտրություններում հաղթանակ կտանի ՀՀԿ-ն, մինչդեռ ԲՀԿ-ն պայքարում է ԱԺ-ում մեծամասնություն ստանալու համար:

Ավելի ուշ Բոստանջյանն ասել էր, որ ԱԺ ընտրություններում ԲՀԿ-ն բոլոր 41 ընտրատարածքներում մեծամասնականով թեկնածուներ չի աոաջադրի, ու որ կոալիցիան համաձայնեցված ձևով կառաջադրի մեծամասնական թեկնածուների: «Իհարկե, ես հավատացնում եմ ձեզ՝ հենց այդպես էլ կլինի»,- ասել էր նա:

Երեկ, երբ նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից «ՀԺ»-ն մեկնաբանություն խնդրեց, նա ասաց. «Ինձ նման տեղեկատվություն հայտնի չէ, տեղյակ եմ միայն, որ կուսակցության նախագահը տարածքային կառույցների ղեկավարներին հանձնարարել է, որ նրանք բոլոր մեծամասնական ընտրատեղերի համար աոաջադրեն 2-3 թեկնածուներ` նրանց թեկնածությունները քննարկելու համար»:

Մեկնաբանություններ (1)

Sevak
ՀԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ..... Քաղաքական Կուսակցությունները ստեղծվում են գաղափարական հենքի վրա ոչ թե փողի :Ձեր քաղաքական զինակիգները որոնք զվռնում են եվրոպառլամենտներում կամ ՀՀԱԺում Ձէզ հետ կապված են միայն կերակրատաշտին մոտիկ լինելու ինսթինկտով .մի քանի կուսակցություններ փոխած այդ քաղաքական ռհետևակային ականները շատ շուտով կպայթեն ,հարկաոր էր վաղուց մաքրել կուսակցության շարքերը այդ գաղափարազուրկներից : Նույննել աշխատանքներում է ձրիակեր ու բութ մարդկանց ձրի պահում էս իսկ աշխատող ու գործին նվիրված մարդկանց ոչ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter