Սպասվում են տեղումներ
Մարտի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 16-ին, 17-ի գիշերը, 18-ին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 17-ի ցերեկը սպասվում են տեղումներ: Կլիմայական նման կանխատեսում է անում ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունը:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում մարտի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 16-ին, 17-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 17-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև:

Երևան քաղաքի մարտի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.20C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -13.10C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.30C
Գետերի, լճերի եւ ջրամբարների վիճակը

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել