HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի կենդանաբանական այգին կաջակցի թափառող շների ստերջացման աշխատանքներին

Այսօրվանից Երևանի կենդանաբանական այգին կաջակցի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ ստեղծված «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ին: Այգու լրատվական ծառայության հաղորդմամբ` կնքված հուշագրի համաձայն՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Այգու մասնագետները կօգնեն ՀՈԱԿ-ի աշխատակիցներին մայրաքաղաքում թափառող շների ստերջացման գործում:

Այգու մասնագետների ներգրավումը կնպաստի նաև «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ի աշխատանքները մասնագիտական ճիշտ հենքի վրա կազմակերպելուն:

Կառույցի աշխատանքները սկզբնական շրջանում կկազմակերպվեն Երևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկայում, որն իր հագեցվածությամբ և կահավորանքով ավելի քան բավարար է գործընթացը պրոֆեսիոնալ կազմակերպելու և իրականացնելու համար:

Երևանի քաղաքապետարանը թափառող կենդանիների վերաբերյալ միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ մայրաքաղաքում այսօր թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի: Ստեղծվել է սուր իրավիճակ. ավելացել է անտուն շների քանակը, տեսակն էլ դարձել է ավելի ագրեսիվ:

Այս տարի նախատեսվում է թափառող 6000 էգ շներից ստերջացնել 4500-ը, այսինքն` շուրջ 75 տոկոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter